Էս պահին այն ինչ պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, դա ցավակցություն է.

Հազարավոր գրառումներ են արվել, որոնց մի մասը ցավակցություն է, մյուսը` ցնծություն, մի մասը հարց, մյուս մասն էլ ենթադրություն։
Էս պահին այն ինչ պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, դա ցավակցություն է, քանզի երիտասարդ մարդու կյանք է ընդհատվել։
Իրավապահ մարմինները կքննեն և ավելի ուշ կունենանք հստակ վարկած, թե ի՞նչ է տեղի ունեցել, բայց ցանկացած դեպքում ցավալի է կորուստը։ Հիշեք, եթե անգամ Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել, ձեր գրառումները նաև կարդում են ընտանիքի անդամները և ամեն մի գնահատում կարող է սփոփի ( թերևս դժվար), կամ առավել խոցելի դարձնի։
Հուսով եմ, որ տեղի ունեցածը շուտ կբացահայտվի և կպարզաբանվի։
Իսկ մեզ մնում է ցավել, քանի որ ևս մեկ հայ անժամանակ հեռացավ և էական չէ, թե ում ընկերն է։
Թող որ նման դեպքերը բացառվեն և օրենքը գործի, ոչ թե մարդկային ցանկացած միջամտություն (ինքնասպանություն, թե սպանություն )։
Ցավակցում եմ…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )