Էսթետիկ ու դետալային. Աննա Դովլաթյանի «սպիտակ» տրամադրությունը նոր ֆոտոշարքում

Աննա Դովլաթյանը նոր ֆոտոշարք է տեղադրել՝ ինչպես միշտ փոխանցելով էսթետիկ եւ նուրբ տրամադրություն: Երգչուհին, ինչպես միշտ, ուշադիր է դետալների հանդեպ, որոնք նրա կերպարների «մեխն» են դառնում:

IMG_3921.jpeg (335 KB)

Հերթական ֆոտոշարքում Աննան ընտրել է սպիտակը, որը համակցել է մարգարտյա դետալներով: Սպիտակ գույնը նա ավելի հետաքրքիր է դարձրել ուսերին գցված սեւ ժապավենով, սեւ պայուսակով, որի բռնակին մեծ սպիտակ ուլունք է ամրացված, եւ սուր քթով նուրբ կրունկով կոշիկներով, որոնց կենտրոնում եւս սպիտակ ուլունքներ են:

IMG_3922.jpeg (342 KB)
IMG_3924.jpeg (666 KB)

Աննայի կերպարը հավանության է արժանացել նրա հետեւորդների կողմից, ովքեր լուսանկարների ներքո կիսվել են հաճոյախոսություններով:

IMG_3923.jpeg (413 KB)

Share This