Էլիտար բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)

Հունիսի 17-ի գիշերը ՌԴ Բելգորոդ քաղաքում ուժգին հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում, որտեղ հրդեհվել է տանիքը։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Այդ մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ Telegram-յան գրառմանը։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում գտնվող կաթսայատանը։ Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարները։

Հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ բնակելի համալիրի բնակիչները տարհանվել են։

Share This