Էլեն Ասատրյանը սիրելիի հետ նոր լուսանկարներ է հրապարակել Թունիսից
Էլեն Ասատրյանը, որը երեկ հայտնեց իր նշանադրության մասին, նոր լուսանկարներ է հրապարակել Թունիսից, որտեղ նշանածի հետ վայելում են հանգիստը: Հենց այստեղ է դերասանուհին ամուսնության առաջարկություն ստացել:

Ուրախալի լուրի հրապարակումից հետո հարազատները, ընկերները, մտերիմներն ու երկրպագուները շարունակ շնորհավորել են Էլենին: Վերջինը նոր կադրերով ու հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել իր երջանկությունը կիսող հետեւորդներին:

«Շնորհակալ ենք ձեր մեծահոգության ու կամեցողության համար: Թող Աստված հազարապատիկը վերադարձնի ձեզ»,-գրել է դերասանուհին:
