Էդ Շիրանը ութ տարվա ընթացքում վեցերորդ անգամ ճանաչվել է բրիտանացի ամենահայտնի արտիստը (լուսանկարներ, տեսանյութ)

Հետազոտությունը հիմնված է հոսքային հարթակների, ռադիո երգերի, ռադիոհաղորդումների և հանրային հիշատակումների վերլուծության վրա: 2021 թվականին արտիստը թողարկեց «=» ալբոմը, որը եռակի պլատինե կարգավիճակ ստացավ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 900 000 վաճառված օրինակով։

Երաժիշտն առաջին անգամ մտել է PPL-ի ամենահայտնի արտիստների հնգյակը 2012 թվականին, երբ թողարկեց «+» ալբոմը։ Ութ տարվա մեջ սա վեցերորդ անգամն է, որ նա ստանում է այս կարգավիճակը։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր շարունակում են լսել և վայելել իմ երաժշտությունը: Ես երբեք դա սովորական չեմ համարում»,- արձագանքել է Շիրանը ամենապահանջված արտիստների ցուցակում ընդգրկվելուն։

Թոփ 10-ում ընդգրկվել է նաև Դուա Լիպան. երգչուհին երկրորդ տեղում է։ 3-րդ տեղում է Դեյվիդ Գետտան։ Թեյլոր Սվիֆթը զբաղեցրել է 10-րդ տեղը՝ եզրափակելով Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արտիստների ցուցակը։

   
Share This