«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սարո Պ.-ն իր վարած «Kia Forte»-ով բախվել է երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Share This