ԶՈւ-Ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության. Ոսկանյան
Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։
ՀՀ ԶՈւ-ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։
Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։
Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ՝ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»,-գրել է Ոսկանյանը։
