Զորավար Անդրանիկի ամուսնական լուսանկարը
Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, և նրան խնամել է իր ավագ քույրը՝ Նազելին։
Նա ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո։
Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։
Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։
Հարսանիքին ներկա էին շատ նշանավոր և երևելի այրեր, ազգային գործիչներ:
Բոլորը բոցաշունչ ելույթներ ունեցան և ճառեր կարդացին, խոսեց և Անդրանիկը.
«Չեմ գիտեր, թե ապրողնե՞րն են երջանիկ թե՞ մեռնողները:
Անոնք գնացին մեզի թողնելով կրակ մը․․․
Կին մը չի կրնար զիս կաշկանդել:
Եթե վաղը զիս պարտականության գլուխը կանչէ, պատրաստ եմ կատարելու զինվորիս պարտականությունը»:
Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։
