Զորավարժություններ Իրանում՝Հայաստանի մասնակցությամբ
Իրանի Կաշան քաղաքի ռազմական ավիացիայի կայանում մեկնարկել են զորավարժություններ՝անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։Զորավարժություններին մասնակցում են Իրանի,Հայաստանի,Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 70 զինծառայողներ։Այդ մասին հաղորդագրություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։Լուրը հաստատել է Iran International պարբերականը։Անհասկանալի պատճառներով,Հայաստանի Պաշտպանության նախարարությունը այս մասին լռում է։Ինչևէ…
Իրանական աղբյուրների տեղեկացմամբ,Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Ալի Բիլալին ասել է,որ նշված զորավարժությունները թվով 7-րդ են՝անօդաչու թռչող սարքերի միջազգային մրցաշարի շրջանակներում։4 երկրների զինծառայողները մրցելու են ֆիզիկական պատրաստվածության և կրակային վարժությունների 5 փուլերում։Դրանք ներառում են անօդաչու թռչող սարքերի եռօրյա հետախուզական աշխատանքներ,ավիացիոն աջակցության և հրետանային կրակի ճշգրտման գործողություններ,ինչպես նաև գիշերային հետախուզման վարժանքներ և այլն։
Իրանական կողմը կարևոր է համարում այն,որ զորավարժության մասնակիցների միջև փորձի փոխանակում է տեղի ունենալու։Իսկ հիմնական նպատակն,ըստ Թեհրանի,կայանում է նրանում,որ Իրանը՝մասնակից մյուս երկրների հետ միասին,ուղերձ է հղում աշխարհին՝գլոբալ ահաբեկչության սպառնալիքի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին։Ուղերձը իր մեջ նաև խաղաղության,բարեկամության և տարբեր երկրների միջև համագործակցություն ծավալելու վերաբերյալ հստակ բաղադրիչ է պարունակում։
Ռուսաստանյան աղբյուրների հավաստմամբ,զորավարժության մասնակիցները օգտվելու են բացառապես այդ երկրի արտադրության անօդաչու թռչող սարքերից։Եվ դա այն դեպքում,երբ Ուկրաինայի դեմ պատերազմ վարող Ռուսաստանը՝նման սարքերի խիստ պակաս է զգում,և բանը հասել է նրան,որ ռազմական նպատակների համար ստիպված է անգամ Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող անօդաչու սարքերից օգտվել։Հարկ է նշել,որ դրոնների արտադրության մեջ լուրջ ներդրում ունի նաև Իրանը և նման զորավարժությունները հնարավորություն են ստեղծում՝ռազմական ոլորտում արդյունավետ առևտրային գործարքներ կնքելու համար։Իրանցի լրագրող Էլայջի Մագյեի տեղեկացմամբ,Ռուսաստանը Իրանին է պատվիրել թվով 1000 հարվածային և հետախուզական դրոններ,որոնց տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս անդադար թռչել 1 օրից ավել,կտրելով ավելի քան 7000 կմ.տարածություն։Կան նաև տեղեկություններ այն մասին,որ ռուսաստանցի զինվորականները սկսել են մոտիկից ծանոթանալ իրանական անօդաչու թռչող սարքերից օգտվելու հմտություններին։
Սա այն ամենն է,ինչ վերաբերում է բուն զորավարժությունների ընթացքին։Սակայն,այստեղ առկա է նաև քաղաքական կոմպոնենտ։Եթե ուշադրություն դարձրեցիք,զորավարժություններին ներգրավված են ՀԱՊԿ անդամ 3 երկրներ՝Ռուսաստանը,Հայաստանը և Բելառուսը,ինչպես նաև նշված բոլոր այդ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանը։ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը զորավարժություններին մասնակցելու հրավեր չէին ստացել։Կարծում եմ,խնդիրը այստեղ չի թաքնված զուտ հայ-ադրբեջանական,մեղմ ասած,բարդ հարաբերությունների մեջ։Այս կերպ,Մոսկվան և Թեհրանը որոշակի մեսիջ են հղում Անկարային,որ չեն զիջելու իրենց դիրքերը տարածաշրջանում։Համատեղ զինավարժությունները և փոխշահավետ համագործակցությունը նշված ոլորտում,հենց այս իրողության լավագույն ապացույցն են։
Զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 27-ը։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
