Զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:

 

Ըստ ՀՀ ՊՆ–ի՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Share This