Զոհվել է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի ամուսնու եղբայրը

«Իրավունքի» տեղեկություններով` քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ամուսնու եղբայրը` Վարդան Դադամյանն Արցախում  հերոսաբար զոհվել է: Բադամյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր: Արցախից մեզ տեղացրեցին, որ  «15 հոգով բոյ են տվել, վերջում ԱԹՍ են գցել, տղերքը տրաքել են»:

Հիշեցնենք, որ այս օրերին ընտանեկան ողբերգություն ապրող Անի Կարապետյանին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշում է կայացրել` սոցցանցային գրառումների համար: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ օրվա իշխանության վարած «քաղաքականության» մասին։

Ցավակցում ենք Կարապետյանների եւ Դադամյանների ընտանիքին եւ համբերություն մաղթում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Share This