Զելենսկին պետք է ընդունի այն փաստը, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում ինքը շատ բան է կորցնում.Դոնալդ Թրամփ
«Զելենսկին պետք է ընդունի այն փաստը, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում ինքը շատ բան է կորցնում». Դոնալդ Թրամփը Fox News-ին հարցազրույց է տվել Պուտինի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
✔️ Գլխավորը՝
Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից։
Զելենսկին պետք է ընդունի այն փաստը, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում ինքը շատ բան է կորցնում։
Թրամփը հայտարարել է, որ ի տարբերություն Ուկրաինայի, Ռուսաստանին համարում է հզոր տերություն և Կիևին խորհուրդ է տվել «գործարքի գնալ»։
Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հաջողվել է մեծ առաջընթացի հասնել։
Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնություն կնքելու «բավականին մեծ հավանականություն» կա։
Ուկրաինայում հակամարտության ավարտը կարևոր ձեռքբերում կնշանավորի ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու համար։
ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել իր մասնակցությունը Պուտինի և Զելենսկու հանդիպմանը։
Եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական կարգավորմանը։
Ռուսաստանը մեծ միջուկային ներուժ ունի, և դա պետք է հաշվի առնել։
