Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին «հրադադար չի վաստակել», և Ռուսաստանը «չի խաբվի նրա հայտարարություններով»: Նա այդ մասին ասել է Լիբանանի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին, որոնք «բոլորին հայտնի են» և «երբեք չեն փոխվել», ի տարբերություն Զելենսկու և նրա «եվրոպական տերերի» շրջադարձերի ու խուսանավումների։ Նրա խոսքով՝ «ոչ մեկի առջև արդարանալու պատճառ չունենք»։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա զինադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի։

Share This