Զելենսկին երեք անգամ խնդրել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն մերժում է ստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք անգամ ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է խնդրել։ Այս մասին Instagram-ում հայտնել է Սպիտակ տան նոր ղեկավարի որդին՝ Բարոն Թրամփը։

Նրա խոսքով՝ Զելենսկին երեք անգամ էլ մերժվել է։ «Հիմա նա իրեն այնպես է պահում, կարծես ինքն է որոշել չգնալ»,– գրել է Թրամփ կրտսերը։

Share This