Զախարովան ԱՄՆ-ի և Բրիտանիայի հռետորաբանությունն անվանել է պատերազմի քարոզչություն

Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիվ հռետորաբանությունը պատերազմի քարոզչություն է, որն արգելված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1966թ.-ին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, պատերազմի քարոզչություն է՝ իր մաքուր ձևով: Ագրեսիվ հռետորաբանության տակ քողարկվում են Ուկրաինային զենքի մատակարարումները, այնտեղ ռազմական հրահանգիչների ուղարկումը, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը և արևմտյան պետությունների հարձակողական համազորային ենթակառուցվածքի ստեղծումը»,-նշել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ դաշնագիրը ստորագրվել է սառը պատերազմի ժամանակ, որպեսզի «մարդկությանը հետ պահի այն անդունդից, որին մղում էր ՆԱՏՕ-ի ռազմական հռետորաբանությունն այդ տարիներին»։

«ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց պահոցներից հանել են մի գործիք, որը պահել էին կես դար։ Այժմ նրանք մահակի պես թափահարում են այն՝ աջակցելով վերահսկվող հիստերիան CNN, Bloomberg մեդիա հոլդինգների, բրիտանական տաբլոիդների միջոցով՝ ազդելով իրենց երկրների հանրային կարծիքի վրա»,-նշել է Զախարովան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )