Երևան քաղաքում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է, դեկտեմբերի 2-ի գիշերը հնարավոր է անձրև

 Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

🌧 Դեկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

💨 Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

🌡 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Share This