Երևանում սպանված 16-ամյա աղջիկը Արտաշատից էր, ընտանիքի միակ երեխան. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Իրավապահների կողմից ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր։ Նրան մայրը միայնակ էր մեծացրել, քույր կամ եղբյար չունի։
Արտաշատում աղջկան բոլորը ճանաչում էին որպես խելացի ու համեստ երեխա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )