Երևանում ձերբակալվել է «դրիֆտ» կատարած երիտասարդը

Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից ambionnews-ին հայտնում են, որ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Share This