Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն:Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )