Երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ ու ուժեղ մարդիկ. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ծննդյան շնորհավորանքների համար: Հիշեցնենք, որ երգչուհին այսօր նշում է իր 33-ամյակը:
«Թող յուրաքանչյուրիդ ամեն օրը լցված լինի այնքան սիրով, որքանով իմն եք այսօր լցրել: Շնորհակալ եմ, երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ ու ուժեղ մարդիկ»,-գրել է նա:
Սիրուշոյին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է նաև ամուսինը` Լևոն Քոչարյանը` գրելով Ծնունդդ շնորհավոր @sirushoofficial
#WeAreCloserThanTheHandsOfTime #bonnieandclyde
