ԵՐԿՐԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՍՏՂԱԿԵՐՊ, ՈՐՆ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՑ 4 ԱՆԳԱՄ ՄԵԾ Է Ա

Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը։ Այն Երկրի կողքով կանցնի մարտի 4-ին, հաղորդում է «Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում:

«Երկրին մոտենում է 138971 (2001 CB21) խոշոր աստղակերպը։ Տիեզերական մարմնի տրամագիծը մոտավորապես 1,3 կիլոմետր է, այսինքն՝ այն չորս անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից: Աստղակերպը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ռոսկոսմոսը» նաև ցուցադրել է թռիչքի անիմացիան։

Ինչպես ճշտում են «Ռոսկոսմոսում», անիմացիան արվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակիցների կողմից:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )