Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 83 հազար բնակչություն ունեցող Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արեւելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։ Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
