Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ՝ 5,4 բալ հզորությամբ։ Օջախի խորությունը յոթ կիլոմետր է։ Այն զգացվել է Իզմիրում, Այդընում, Յալովում եւ Բուրսայում։ Մանիսայի նահանգապետն հայտարարել է, որ ավերածություններ եւ մարդկային կորուստներ չկան։
