Երկրաշարժի հետեւանքով ցունամի եւ հրդեհ
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տարածաշրջանում հրդեհներ են բռնկվել։ Ավերածությունների մասշտաբները դեռ պարզ չեն։
Հաղորդվում է նաեւ, որ Ճապոնիայի Կաշիվազակի-Կարիվայի՝ աշխարհի ամենամեծ ատոմակայանի մոտ ցունամի է գրանցվել՝ 0,4 մետր բարձրությամբ։
Կան տվյալներ մոտ 30 հետցնցումների մասին` 3-6 մագնիտուդով: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացումը պահպանվում է:
7,4 մագնիտուդը համապատասխանում է Թուրքիայում անցած տարի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մակարդակին:
