Երկու օր է՝ «Կովերի պարտեզից» հանել են տրակտորը

«Երկու օր է, ինչ «Կովերի պարտեզից» հանել են տրակտորը»,-տեղեկացնում է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետահ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

Նա նշում է. «Առանց գործ այդ «լուռ երկաթի կտորը»շատ կռիվ ու սադրանք տեսավ ու լքված «որբի» պես իր մեջ պահեց եղելությունը։ Նա արդեն հայկական համայնքի վրա հարձակումների լուռ վկան չէ։ Համարե՞նք փոքրիկ հաղթանակ, դեռ ոչ, դեռ վաղ է»։

Share This