Երկու բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել ու խոնավեցնել մաշկը

Մաշկը թարմացնելու և սնուցելու համար շատերը հսկայական գումարներ են վատնում՝ օգտագործելով թանկարժեք դիմակներ ու քսուքներ, մինչդեռ բնությունը մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները ցանկալի արդյունքին հասնելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու պարզ դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, կխոնավեցնեն հյուսվածքներն ու կազատեն տարբեր խնդիրներից՝ առողջ փայլ ու գույն հաղորդելով մաշկին: Ընդ որում՝ այս դիմակների պատրաստման համար կիրառվում են միայն բնական բաղադրիչներ, ուստի դրանք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի ու անվնաս, քան վտանգավոր քիմիական նյութերով հարուստ կոսմետիկ միջոցները:

½ խուրման տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, լավ խառնել ու քսել խառնուրդը դեմքի մաքուր մաշկին: Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել և մաշկին սնուցող նրբաքսուք քսել:

½ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ հավկիթի դեղնուց, լավ խառնել և քսել խառնուրդը դեմքին: Թողնել դիմակը 15-20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Share This