Երեք խոզուկների սովի են մատնում հանուն ժամանակակից արվեստի

Երեք կենդանի խոճկոր սովից կսատկեն՝ հանուն ժամանակակից արվեստի. Դա գեղարվեստական ​​ինստալացիա է, որը նկարիչ Մարկո Էվարիստին հույս ունի օգտագործել Դանիայում ժամանակակից խոզաբուծության դաժանության վրա լույս սփռելու համար, որտեղ ամեն օր մոտ 25000 խոճկոր է մահանում վատ պայմանների պատճառով, հայտնում է NYP-ն։

сят.jpg (117 KB)

Բայց նրա գաղափարը վրդովմունք է առաջացրել, երբ ծնունդով Չիլիից Էվարիստին Instagram-ում ցուցադրության մասին հրապարակում է արել, որում խոճկորները պատկերված են վանդակում՝ գնումների սայլի մեջ:

«Խնդրում եմ, այս խոզերին սովի մի՛ մատնեք,-նշել է մեկնաբանողներից մեկը,-նրանք արժանի չեն դանդաղ, ցավալի մահի»։ «Դուք ոչնչով ավելի լավը չեք, քան այն խնդիրը, որը փորձում եք լուծել»,-գրել են օգտատերերը:

Animal Protection Denmark-ը՝ Դանիայի կենդանիների պաշտպանության ամենախոշոր և հնագույն կազմակերպությունը, հակասական զգացմունքներ է հայտնել հրապարակման վերաբերյալ:

«Մենք լիովին հասկանում ենք նկարչի վրդովմունքը,-ասել է կազմակերպության ներկայացուցիչ Բիրջիթ Դամը,-բայց մենք համաձայն չենք, որ երեք խոզուկները, երեք առանձին կենդանի էակները, սովամահ լինեն ու զրկվեն ջրից։ Սա անօրինական է և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է»:Թեև նա համաձայն չէ Էվարիստիի՝ կենդանիների պաշտպանության մեթոդին, ասում է, որ նա ճիշտ է, քանի որ տալիս է «էական հարցեր այն մասին, թե ով ենք մենք որպես մարդիկ, կամ ով ենք մենք ուզում լինել, և ինչ ենք անում՝ հանուն հսկայական քանակությամբ էժան, զանգվածային արտադրության մսի»:

Share This