ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ. որ հատվածն է հեռացրել Փաշինյանը

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
<<ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Նոր Կտակարանի իր ամենասիրած կտորներից մեկը՝ «Տասը մնասի առակը>>:

Հետաքրքիր կետն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ «գրաքննության» ենթարկելով Ղուկասի Ավետարանը հանել է 14-րդ համարն ու դրա փոխարեն կախման կետեր է դրել:
Իսկ ինչ է գրված Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 14-րդ համարում:
«Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի» (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14)»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )