Երբ պինգվինը սիրահարվում է, նա շրջում է ամբողջ լողափը, որպեսզի կատարյալ քար նվիրի սիրած էակին
Երբ պինգվինը սիրահարվում է, նա շրջում է ամբողջ լողափը, որպեսզի կատարյալ քար նվիրի սիրած էակին: Երբ վերջապես գտնում է քարը, բերում է և դնում ուղիղ նրա առջև: Եթե նա վերցնում է քարը, նշանակում է ընդունում է առաջարկը:
Տարին մեկ անգամ նրանք հանդիպում են նույն վայրում, որը կոչվում է հարսանեկան շքերթ: Յուրաքանչյուրն այնքան լավ է հիշում միմյանց երգը, որ ամիսների բաժանումից հետո հաջողվում է գտնել իրար: Սա ծիսակարգ է:
Երբ տղամարդը հանդիպում է կնոջը, նա բորբոքում է կրծքավանդակը, գլուխը ետ քաշում և նրանք երկուսն էլ սկսում են բարձր, սուր ձայներ արձակել: Նրանք կարող են ժամերով բղավել միմյանց վրա:
Այս երգը անվանում են «սրտի երգ», որովհետեւ զույգ պինգվինները կրկին գտնում են իրար, իսկ եթե նրանք այրի են դառնում, ապա այլևս երբեք զույգ չեն կազմում: Նրանք ամենահավատարիմ տեսակներից մեկն են. Սեր ամբողջ կյանքի համար
