Երբ է Ուկրաինայի ԶՈւ-ն սպառազինության պակասի առաջ կանգնելու․ Politico

Ուկրաինան վեց ամիս ժամանակ ունի, մինչև ուկրաինական զինված ուժերը «իրոք կսկսեն» ռազմաճակատում զգալ զենքի պակասը։ Այս մասին Politico թերթին ասել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Իմ կարծիքով, մենք վեց ամիս ժամանակ ունենք, որ մենք իսկապես սկսենք զգալ զենքի պակասը առաջնագծում»,- ընդգծեց նա։

Մինչ այս ամերիկյան The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ուկրաինական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ից ռազմական օգնության դադարեցումը վատագույն սցենարը կլինի Ուկրաինայի համար։

Ըստ հրատարակության աղբյուրի՝ ԱՄՆ-ի համապատասխան քայլը կնշանակի, որ Ուկրաինան «ստիպված կլինի ավելացնել իր ռազմական արտադրությունը և ավելին ստանալ եվրոպացիներից»։

Բացի այդ, WSJ-ը նաև նշել է, որ առանց Միացյալ Նահանգների ռազմական օգնության՝ Ուկրաինան կկարողանա ճակատում մնալ ևս մի քանի ամիս՝ մինչև 2025 թվականի ամառը։ Դրանից հետո Կիևը կարող է հայտնվել առանց զինամթերքի և չի կարող օգտագործել իր «ամենաժամանակակից զենքերը»:

Share This