Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս փակ ձևաչափով հանձնարարել է ուժեղացնել ճնշումները քաղաքական մրցակիցների, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ըստ թերթի, իրավապահներին հանձնարարվել է Սամվել Կարապետյանի վրա «նոր, հնչեղ գործեր կարել»՝ հաշվի առնելով, որ նախորդ մեղադրանքը թույլ է և դատարանը կարող է որոշում կայացնել նրա ազատման օգտին։ Ավելին, թերթի շաբաթօրյա համարում տեղեկացրել էինք, որ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։

Share This