Եվ ես գիտակցում եմ, որ այս ամենը, ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է, ի’մ պատմությունն ու նկարագիրն է
Իմ երկիրը Մեծ Հայքի` մեր պատմական հայրենիքի մի չքնաղ բեկորն է` Արցախ աշխարհը։ Բնության կողմից ստեղծված, հղկված ու կայացած մի անկյուն էր Արցախը, ուր վաղնջական ժամանակներից հայ մարդը արարել ու իր ժառանգներին է կտակել հայրենի անդաստանը։ Դա այն երկիրն է, որ ամենադժվարին պահերին իսկ ստեղծագործել, արարել, արվեստի անմար կոթողներ է կերտել, այդ են Ամարասը, Դադիվանքը, Գանձասար, Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, Կատարո վանքը։ Արցախյան երկինքը ասես անչար ու անաչառ արցախցու հոգին, էությունն ու խառնվածքը լինի մաքուր ու անարատ։
Անշուշտ Արցախին անդրադառնալը ներառում է նրա պատմական համատեքստի, վերջին հակամարտությունների, Բերձորի(Լաչին) միջանցքի արգելափակման հետեւանքների սով, կենցաղային պայմաններից զրկում, ընտանիքների հեռավորության վրա բաժանում, անխուսափելի մահեր եւ խաղաղ բնակչության բռնի ուժով տեղահանում։ Իմ երկիրը գտնվում է բարդ պատմություն ունեցող տարածաշրջանում, որը նշանավորվում էթնիկական լարվածությամբ, տարածքային վեճերով եւ աշխարհաքաղաքական շահերով։ Արցախի պատմության մասին խորհրդածելը բացահայտում է մշակութային
հարստության, կռիվների եւ ճկունություն
բարդ գոբելեն։ Տարածաշրջանը, որը
արմատավորված է հնագույն ժառանգության վրա, ականատես է եղել ներդաշնակության եւ
հակամարտությունների ժամանակաշրջանների, որոնք ձեւավորվել են տարբեր ազդեցություններով։ Նրա անցյալը արձագանքում է իր ժողովրդի
ինքնորոշման ձգտումները, որոնք նշանավորվում են ինքնավարության եւ ինքնիշխանության համար
պայքարով։ Անցյալում դեռ 1988թ֊ին մեր լուրթ երկինքը մթագնեց, ազատատենչ հայը այլեւս չէր կարող հանդուրժել անարդարությունն ու օտարին
ենթարկվելը։ Խորհրդային Միության փլուզումը 20֊րդ դարավերջին էլ ավելի սրեց այս լարվածությունը, որը 1990֊ականների սկզբին հանգեցրեց պատերազմի։ Արցախյան պայքարի թեժ պահին ծնվեց հայոց բանակը յուրաքանչյուր հայի հույսերի, նվիրական երազանքների
խտացումը։ Հազարավոր հայորդիների արյան գնով վաստակեցինք ազատ ապրելու ու արարելու
իրավունքը։ Արցախյան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրավունքների, Աստծո կողմից նրան տրված ազատ ապրելու իրավունքի
վերահաստատման համար։ Տարիներ շարունակ դու տոնում էիր քեզ պարտադրված պատերազմներում տարած արժանի
Հաղթանակներդ։ Արցախյան առաջին
հերոսամարտի օրերին տատս ջուր շփեց
հորս ետեւից եւ լաց եղավ, այդպես էլ մայրս,
երբ ես զորակոչվեցի բանակ ու սկսվեց
չարաբաստիկ 44֊օրյա պատերազմը։
Դեռ չգիտեին, որ տարիներ կանցնեն, ժամանակ կանցնի, եւ ինքս կլինեմ ռազմաճակատում։ Այդժամ ես հասկացա տատիս, որ ամեն եկեղեցի
մտնելիս ու մոմ վառելիս աղոթք է հղում առ Աստված ու մրմնջում խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն։
Եվ հասկանալի էին մեր մեծերի խաղաղություն կարեւորող բոլոր այն կենացները, որ պարտադիր հնչում էին հացառատ սեղանների վրա, եւ տղամարդն էր արտասվում անգամ, եւ մայրերն իրենց երեխաներին գրկելու ցանկությամբ էին
համակվում։
2020թ֊ի պատերազմը հնարավորություն տվեց արյունարբու ոսոխին զավթել մեր պատմական տարածքները, պատառ֊պատառ անել հայրենիքս։ Փոխվեց իրականության նկատմամբ մեր զգացումը, ու տառապանքի ենթարկվեցին մեր հոգիները։ Դարերի ընթացքում Արցախը
պարբերաբար հայտնվել է օտարի տիրապետության տակ, սակայն չի փոխել իր ազգապահպան կեցվածքն ու նիստուկացը։ Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունն իրատեսական չէ. ինչպե՞ս կարելի է թշնամու հետ նույն պետության ներսում եւ նույն գաղափարով
ապրել։ Կարող եմ ասել, որ ուժն է ծնում իրավունքը։ Ուժն է, որ վերաձեւավորում եւ վերափոխում է ամեն ինչ։ Այս անարդար, բայց իրատես բանաձեւված <<ճշմարտությունը>> երկրագնդի ժողովուրդների բոլոր ժամանակների ուղեկիցն է եղել։ Ներկայումս Արցախը կանգնած է վերջին հակամարտությունների հետեւանքով
քանդված ու քարկոծված, լքված ու միայնակ հայրենիքի տեսքով։ Աչքը հառած անտառախիտ
ճանապարհներին` սպասում է Արցախը իր
զավակների տուն վերադառնալուն։ Հեռանում էի քաղաքիցս հետեւում թողնելով տունս,այն
տունը, որտեղ անցել է ողջ մանկությունս, որի հետ կապված են ողջ հիշողություններս։ Արցախս
շրջապատված էր սրբատեղիներով, ուր հաճախ էինք այցելում, մոմ վառում, եւ գիտե՞ք ինչ էինք խնդրում, Աստծուց միայն խաղաղություն էինք խնդրում։ Այն խաղաղությունը, որն այդպես էլ չեկավ, որին այդպես էլ մնացինք սպասելով։
Ես ապագաս միայն պատկերացնում եմ նորից գնալով իմ ապուպապերիս բնօրրանը, օջախը, համբուրել այն հողը, որը սնել է ինձ ու կյանք տվել եւ
հանդիպել այն ցուցափեղկին, որի վրա գրված էր <<Ազատ Արցախը>>ողջունում է Ձեզ։
Մենք ունենք մի եռամիասնություն` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք։ Այս Երրորդություն մեջ
Հայաստանն ինձ համար հայր է, Սփյուռքը` Աստված, Արցախը` Սուրբ հոգի։
Արցախը միշտ իմ հոգու մեջ է…
Եվ ես գիտակցում եմ, որ այս ամենը, ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է, ի’մ պատմությունն ու նկարագիրն է, սրանով եմ ես ներկայանալու աշխարհին, սրանով մեր սերունդները իրենց հիշողության մեջ
պիտի դրոշմեն անցյալը չմոռանալու, ներկան ունենալու եւ ապագան ստեղծելու պատգամը։
Նորայր Բաբայան
Իրավագիտություն, Հյուսիսային համալսարան
