Եվրոպական երկրները փնտրում են գազի արտահամնամ այլընտրանքներ․ Bloomberg

Սլովակիան Բաքվի հետ բանակցություններ է վարում Ադրբեջանի կողմից ռուսական գազի գնման շուրջ Ուկրաինայի տարածքով տարանցման համար, գրում է Bloomberg-ը։

«Գազպրոմ»-ի և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև տարանցման պայմանագրի ժամկետը վաղը լրանում է, և եվրոպական երկրները փնտրում են բոլոր հնարավոր այլընտրանքները։

Այսպես, ըստ գործակալության, սլովակյան էներգետիկ SPP ընկերությունը ադրբեջանական SOCAR-ի հետ քննարկում է տարբերակ, որով Բաքուն կարող է Ռուսաստանից գնել անհրաժեշտ ծավալներով գազ, այնուհետև եվրոպացի գնորդներին մատակարարել Ուկրաինայի տարածքով` հին ճանապարհով։

Share This