<<Էկոլոգիական մեղք>>. Եվրահանձնաժողովի նախագահին քննադատել են մասնավոր օդանավով 19 րոպե տևած թռիչքի համար
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարի վճռական գործողությունների օգտին, քննադատվել է մասնավոր ինքնաթիռով Վիեննայից Բրատիսլավա 19 րոպե տևած թռիչքի համար:
Սա «էկոլոգիական մեղք է», հինգշաբթի Bild-ին ասել է Եվրոպական հարկատուների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Միխայել Յագերը։
Թռիչքը «հարկ վճարողներին արժեցել է մեծ գումար և, առաջին հերթին, դրա գինը եղել է վստահություն»,- ասել է նա։
«Եթե դուք փոփոխություն եք ուզում, պետք է օրինակ ծառայեք, այլապես ձեզ չի կարելի վստահել»,- իր հերթին ասել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Յան Շիմկեն։
