Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը․ Տիգրան Մկրտչյան

Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական ՛՛ոգևորությանը՛՛:

Ի պատասխան բազմաթիվ բողոքների, առ այն, որ Հվ. Կորեայում իբրև թե ՛՛ադրբեջանական՛՛ ներկայացվող Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի, վերջինիս քաղաքապետն է արձագանքել:

՛՛Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )