Ես իմ տան մարած լույսն եմ ուզում. Երեք տարի առաջ այս օրը Հարությունը դեռ ողջ էր

44-օրյա պատերազմում անմահացած Հարություն Խաչատրյանի հանուն հայրենի հողի անմահացման երրորդ տարելիցն է այսօր։ Նրա շիրիմին ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր առաջին հյուրը որդեկորույս հայրն էր «Ես իմ մինուճարին եմ ուզում, իմ տան մարած լույսն եմ ուզում»,-որդու շիրիմի կողքին նստած ասում է հերոսածին հայրը։

…ՀԱՐՈՒԹ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ…

Ծնվել է 1995թ. հոլտեմբերի 15-ին Գորիս քաղաքում:Հաճախել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:Ավարտելուց հետո ընդունվել է Կապանի ատամնատեխնիկական ուսումնարան:
2013-2015թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ:2014թ. պարգևատրվել է <<Քաջարի մարտիկ>> կրծքանշանով, 2015թ. <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել ՀՀ Սյունիքի մարզի N զորամասում:
2020թ. սեպտեմբերի 27-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ Կարմիր Շուկայի, Հադրութի, Մարտունի 2-ի և Վարանդայի պաշտպանությունը:
Գնաց կռվելու, հատուկ առաջադրանքներ կատարելու, իր ներդրումն ունենալու պատերազմի հաղթական ավարտին…բայց ոչ հաղթանակ եղավ , ոչ էլ …
2020թ. հոկտեմբերի 25-ին զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ Եղլավանդ գյուղի մատույցներում:
Հուղարկավորվել է Գորիսի զինվորական պանթեոնում:
Հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայության>> մեդալով և<<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:

Share This