ԵԽ–ն դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանը (ԵԽ) որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում փետրվարի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրախորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», – ասվում է փաստաթղթում:
Share This