Եթե Իրանը հարվածի ամերիկացիներին ,կթիրախավորենք 52 իրանական օբյեկտներ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել և սպառնացել.«Սա թող նախազգուշացում լինի: Եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, ապա մենք կթիրախավորենք 52 իրանական օբյեկտներ, որոնք մարմանավորում են մի քանի տարի առաջ Իրանի կողմից գերեվարված ամերիկացի 52 պատանդներին: Նրանցից ոմանք շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար: Այս թիրախների և Իրանի վրա հարվածները կլինեն շատ արագ և շատ ուժեղ։ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում սպառնալիքներ լսել»- գրել է ԱՄՆ նախագահը:
