Դուբայի շեյխերն անգամ կամաչեին «ոտք գցել» «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի թաքնված կալվածատերերի հետ…

Այս օրերին, էլ ավելի շատացել են ահանզանգերն ու հարցադրումները այն առթիվ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում ահռելի գումարներ վճարել… եւ որ վերջապես ինչպես է ստացվում, որ իրենց սպառած գազի եւ վճարած գումարների չափը խիստ անտրամաբանականի ժանրից է ստացվում…

Նկատենք, որ Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն է իրականացնում բնական գազի տեղափոխումը, պահեստավորումը և այսպես ասած բացթողումը՝ ապահովելով բաժանորդների գազամատակարարումը:

Բացի այն, որ կա ահազանգ բնակիչների մտահոգություններով պայմանավորված, միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ այս  ֆոնին ուշագրավ կադրային «զտումներ» են իրականացվում «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  ԳԳՄ-ներում, ուր հիմնականում ֆինանսական հաշվարկներ իրականացնելու ճանապարհին, ասում են որ տեղի են ունենում «մարտեր առանց կանոնների»:

Ինչեւէ. թե իրականում ո՞ւր են հոսում քաղաքացու վճարած գումարները՝ հաշվիչների արձանագրած թվաբանության համաձայն, եւ թե ինչպես է ստացվում , որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի   Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) տնօրենների մի զգալի մասը ակնհայտ կալվածատեր է, եւ կամ թաքնված Կորեյկո… այդ առթիվ հանդես կգամ հայտարարությամբ ՝ ուղղված երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ով պարտավոր է պաշտպանելու իր քաղաքացու շահերն ու իրավունքերը:
Ի վերջո, հասկանալ է պետք. թե ո՞ւմ հաշվին, եւ ի՞նչ ճանապարհով է ստացվել այնպես, որ շատ դեպքերում թերեւս դուբայի շեյխերն անգամ կամաչեին «ոտք գցել» այդ նույն
(ԳԳՄ)-ի  որոշ տնօրենների հետ, ովքեր իրենց հարյուր հազարավոր դոլարներ արժեցող ամենագնացների գույներն անգամ «բռնացնում» են իրենց «կարճաթեւ» զուգագուլպաների ու ինչպես ասում են՝ օրվա «լուք»-ի հետ…

Ժամանակին, կարծեմ Նիկոլն էր ասում…ինչ «պրոմ» ուզում ա լինի՝ չի պլստալու…

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Share This