Դիլբարյան. Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է

Քաղաքական-հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը գրում է.

«Քաղաքական աբսուրդի գագաթնակետը կամ անկեղծության և խոստովանանքի պահը՝ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է, որ աներկբա Թուրքիային է ուզում հանձնել ՔՊ վարչապետը, ջրհեղեղն էլ վերադիր, օրհներգն էլ  քիմքին հաճո չէ, խմբագրման ենթակա է, վերջին տունն է ավելորդ, այնուհետ ամենամեծ սխալի խոստովանություն, իսկ սխալն առանցքային է, պարզվում է՝  բանակին է վստահել Փաշինյանը, արդ կարծես զղջում է, այսինքն՝ այլևս չի վստահում, ընդհանրապես գուցե զինանշանի  և օրհներգի ավելորդ տների հետ բանակից էլ ձերբազատվի։

Իրեն միայն ոստիկանություն և վարչապետի անվտանգության ծառայություն է պետք․ ԱԱԾ-ն վերանվանելու կարիք կա թերևս, ազգային անվտանգությունը դարձնենք վարչապետի անվտանգության ծառայություն՝ ՎԱԾ։ Պետության լուծարումը՝ որպես ուղիղ ճանապարհ։ Փաստորեն, 2018 թվականի ապրիլին այս գաղափարաբանությամբ էր իշխանության գալիս ՔՊ առաջնորդը»։

Share This