Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում:Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Share This