ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ԽՈՅԵՐ
Այսօր կհասկանաք, որ սիրելիի հանդեպ ձեր զգացմունքները շատ փխրուն են եւ քնքուշ: Դուք պետք է անպայման այն փայփայեք, որպեսզի այն չկոտրվի իրենց վրա առավել վստահների մոտ:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել մի կարեւոր քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները: Այնպես որ, աշխատեք այնպես անել, որպեսզի չճնշեք նրան, քանի որ որոշումը պետք է առավելագույնս անկեղծ լինի նրա կողմից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մնալ տանը, քանի որ օրը լի է անհաջողություններով: Օրինակ, տանից դուրս գալիս դուք կարող եք մոռանալ փակել ծորակն ու հարեւանի տունը օվկիանոսի կվերածեք: Դա ոչ ձեզ է պետք, ոչ էլ ձեր ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հրաշալի պահեր եւ արկածներ կապրեք: Այնպես որ, չմոռանաք ձեզ հետ ֆոտոխցիկ վերցնել, որպեսզի ամեն ինչ ֆիքսեք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Մի’ ամաչեք օգնություն խնդրել ձեր սիրելիից: Դուք դրանով ցույց չեք տալիս ձեր թուլությունը կամ անօգնական լինելը: Պարզապես տվյալ իրավիճակում դուք միայնակ չեք կարողանա գործել:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք այսօր սիրելիին նամակ գրել: Կարեւոր չէ, որ դուք բաժանվել եք նրանից մի քանի ժամ առաջ: Պատկերացրեք, թե նրան որքան հաճելի կլինի ստանալ այդ նամակը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր նույնիսկ մի փորձեք հակառակվել սիրելիին: Ձեր ուզածին չեք հասնի, իսկ վեճերն էլ անխուսափելի կլինեն: Այնպես որ, ավելի լավ է համաձայնեք սիրելիի հետ եւ ազատ գործելու իրավունք տաք նրան:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը շատ հնարավոր է, որ նշանավորվի մի քանի ուրախ իրադարձություններով: Օրինակ, ձեր կարող է զանգահարել ձեր նախկին զուգընկերը, ում դուք այդքան կարոտում էիք: Աստղերը խորհուրդ են տալիս անպայման հանդիպել նրա հետ:
