Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար

Բաքվի դատարանում շարունակվում է «Կարմիր Խաչի» մեքենայից  առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նիստը  կանցկացվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Դատավարության պետական մեղադրողը գլխավոր դատախազի օգնական Մուղադաս Սուլթանովն է։
Ակնկալվում է,  որ Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունն այսօր կավարտվի, դատախազը նրա համար պատիժ կպահանջի։

Share This