Դասապատրաստումից մինչեւ նկարչական և այլ խմբակներ

Գյումրիի Երևանյան խճուղի կոչվող թաղամասում գործում է «Նարե» խմբակը։Դասապատրաստումից, մինչև նկարչություն և պարեր.այս ամենը դասավանդվում է դպրոցում։Չնայած, որ խմբակը վեց ամիս է ինչ ստեղծվել է, բայց խոստումնալից ապագա ունի, դա փաստում են խմբակի սաների ստացած պատվոգրերն ու մրցանակները։

«Խմբակը վեց ամիս է, որ գործում է, խմբակում արցախցի երեխաներ էլ կան։Մասնակցել ենք «Ազդարար» փառատոնին, Մինորա մրցույթին։Ստացել ենք հրավեր Բուլղարիա, Վրաստան։Պարի խմբակում ունենք 26 աշակերտ, նկարչական խմբակում 16 աշակերտ։Այս թաղամասում չկար այսպիսի խմբակ, ես կուզեի նաև արվեստի այլ ճյուղեր էլ ընդգրկել, տեսնենք ոնց կլինի»,-Ambionnews-ի հետ զրույցում ասում է «Նարե» խմբակի տնօրեն Մերի Հարթենյանը։
Տնօրենի խոսքով՝երեխաները շատ մեծ սիրով և ոգևորությամբ են հաճախում խմբակ։Ծնողներին ևս շատ ուրախացրել է խմբակի գործունեությունը։
«Երեխաս հաճախում է պարի, մեր թաղամասում չկան խմբակներ, զարգացման կենտրոններ, հիմա սա շատ լավ է, քիչ ժամանակում արդեն ունենք հաջողություններ»,-ասում է խմբակ հաճախող երեխայի ծնողը՝Անահիտ Բարսեղյանը։
Մեկ այլ ծնող էլ՝Սիրանույշ Պետրոսյանն ասում է.
«Իմ երեխան նույնպես հաճախում է պարի խմբակ.շատ ոգևորված է գալիս, դասերը հետաքրքիր են անցնում։Շատ գովելի է, որ մեր թաղամասում նման կենտրոն է բացվել։Դա շատ կարևոր է, որովհետև թաղամասում անգամ մանկապարտեզ չունենք։Մեր երեխաներին տրվել է այս հնարավորությունը, որպեսզի նրանք կրթվեն, դաստիարակվեն այս հրաշալի միջավայրում»։
Խմբակը նոր է ստեղծվել և դեռևս շատ խնդիրներ կան, որոնք միայն օժանդակությամբ է հնարավոր լուծել։

Share This