Գվարդիոլա․ Անճանաչելի է դարձել իմ թիմը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկբանել է 4:2 հաշվով կամային հաղթանակը Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից տեղափոխված խաղում։

«Մենք հեռու ենք այն թիմից, որն ունեինք նախորդ մրցաշրջաններում։ Այսպիսի սխրանքներն ամեն խաղում չեն լինում։ Անճանաչելի է դարձել իմ թիմը։

Նախկինում ունեինք կիրք եւ վազելու ցանկություն։ Մենք հեռու ենք առաջին տեղի համար մրցակցությանը մասնակից լինելուց։ Այս անգամ հաջողությունը ժպտաց մեզ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky-ը։

19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։  «Տոտենհեմը» 20 խաղից հետո ունի 33 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»՝ 4:2 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 51, Էրլինգ Հոլանդ, 53, Ռիյադ Մահրեզ, 63, 90 – Դեյան Կուլուշեւսկի, 44, Էմերսոն, 45+2

Share This