Գունագեղ կերպով թքած ունեմ ձեր միջոցառումների վրա
Լուռ եմ,էլի չէի գրի,եթե էսօրվա տղաներին չտեսնեի։Չորս վիրավոր էի այցելել,երկուսը անդամահատված են,բայց էլի լուրջ խնդիրներ ունեն,նորից պիտի վիրահատվեն,երրորդը դեռ չի քայլում առանց հենակի,ոտքը չի զգում,չորրորդը աղիների պատվաստում է անցել,թոքերում բեկորներ ունի,բայց դեռ հոգեպես պատրաստ չէ հինգերորդ վիրահատությունը տանելու։Ես՝իբրև գրեթե ամեն օր վիրավոր տղաների տեսնող մարդ,Գունագեղ կերպով թքած ունեմ ձեր միջոցառումների վրա,չասացինք չապրենք,էլի ապրենք,երկիր ենք կորցրել,գոնե բարոյականությունն ու արժանապատվությունը չկորցնենք,խոսելիս ճիշտ բառընտրություն արեք,ազգը հաշմված է,հոգեպես ջլատված,մի նյարդայնացրեք,էլ ուժ չկա,կամ էլ մի շատ կարևոր թեմայից եք շեղում,դե ասենք Տիգրանակերտ բան…Աստղիկ Եդիգարյանի ֆեսբուքյան էջից:
