Գործողությունը կշարունակվի դեռ շատ երկար․ Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ հարվածները հասցվել են միջուկային թիրախներին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ըստ հաղորդագրության, իսրայելական օդուժը տասնյակ թիրախների է հարվածել ամբողջ Իրանում, որոնք կապված են միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ: Հարվածների տակ են հայտնվել նաթանգի և Ֆորդոյի ուրանի հարստացման ձեռնարկությունները, Քերմանշահի և Խորեմաբադի հրթիռային բազաները, ինչպես նաև Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և իրանական այլ խոշոր քաղաքներ։

Share This