Գոռ Մատինյանը վերադարձավ «Ուրարտու»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ակումբի սան, դարպասապահ Գոռ Մատինյանի հետ։
20-ամյա դարպասապահը միացել է մեր ակումբին ԲԿՄԱ-ից, որի կազմում` 3 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում։
Մատինյանը համարվում է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի դարպասապահը։
