Գոյություն չունի․ Քանյե Ուեսթը կորցրել է X հարթակի իր օգտահաշիվը

Քանյե Ուեսթը կորցրել է X հարթակի իր օգտահաշիվը։

Համապատասխան էջը բացելիս հաղորդագրություն է հայտնվում այն ​​մասին, որ էջն այլևս գոյություն չունի:

Պարբերականների տվյալներով՝ երաժիշտն ուներ ավելի քան 33 միլիոն բաժանորդ։ Լրագրողների տեղեկություններով՝ արտիստն ինքնուրույն ապաակտիվացրել է իր օգտահաշիվը՝ նախապես հրաժեշտի գրառում անելով։

Ուեսթը շնորհակալություն է հայտնել ձեռներեց և հարթակի սեփականատեր Իլոն Մասկին բարձրաձայնելու հնարավորության համար և հրաժեշտ է տվել երկրպագուներին, ովքեր հետևել են նրա գործունեությանը սոցցանցում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ռեփեր Քանյե Ուեսթը սկսել է սվաստիկայով շապիկներ վաճառել։ Դրանք հայտնվել են նրա՝ Yeezy բրենդի կայքում։ Ապրանքը, որը վաճառվում է մի քանի չափսերով, արժե 20 դոլար։ Սա միակ ապրանքն է, որը ներկայումս նշված է ապրանքանիշի պաշտոնական կայքում:

Ավելի ուշ Ուեսթը X հարթակի իր միկրոբլոգում հրապարակել է մոտ 20 գրառում՝ «Բոլոր սպիտակամորթները ռասիստներ են», «Ես սիրում եմ Հիտլերին» և այլ խորագրերով: 

Share This