«Գյումրու օր-2022». Վարպետաց քաղաքի տոնը

Խելքի ու շնորհի, հազար ցավի ու դարդի քաղաքը՝Գյումրին 2796 տարեկան է։
Այսօր Գյումրիում մթնոլորտը տոնական էր, Վարպետաց քաղաքում այսօր գերիշխում էր տոնական տրամադրությունը, համերգային ծրագրերը, արհեստներն ու արվեստները ներկայացնող տոնավաճառները, որտեղ ներկայացված էր գյումրեցու ձեռքի շնորհքը։
Տոնական միջոցառումներին Գյումրիի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցեց նաև Երևանի քաղաքապետը, հյուրընկալվեցին մեծ վարպետ Ավետիք Իսահակյանի հարկի տակ, շրջեցին քաղաքով:Ցուցահանդեսների պակաս քաղաքն այսօր չուներ: Տոնական օրը եզրափակվեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա» խմբի համատեղ համերգով:
Վարպետների քաղաքի տոնին մասնակցում էին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
